Այսօր՝ հունվարի 27-ին Դավոսում բացվում է Համաշխարհային տնտեսական համաժողովի 40-րդ՝ հոբելյանական նիստը, որն անցնելու է «Վերագնահատել, վերաձեւակերպել, վերակառուցել» կարգախոսով:
Համաժողովի ծրագիրը բաղկացած է վեց հիմնական թեմաներից՝ ինչպես ստեղծել արժեքային հիմքեր, ինչպես ուժեղացնել տնտեսությունն ու բարելավել սոցիալական դրությունը, ինչպես նվազեցնել գլոբալ ռիսկերը եւ կոնկրետ համակարագյին սխալները, ինչպես երաշխավորել կայուն զարգացումը, ինչպես ապահովել հուսալիությունը, ստեղծել արդյունավետ հաստատություններ:
Գլխավոր թեմաներից կարող է դառնալ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ բանկերի գործունեության ազատության սահմանափակմանը միտված քաղաքականությունը:
Հնգօրյա համաժողովի աշխատանքներին մասնակցելու են իշխանության, բիզնես-վերնախավի եւ հասարակական կազմակերպությունների 2,5 հազար ներկայացուցիչներ՝ աշխարհի 90 երկրներից: Նախատեսվում է պետությունների եւ կառավարությունների 30 ղեկավարների այցը: Մասնակցելու են նաեւ արտգործնախարարներ, առեւտրի եւ ֆինանսների նախարարներ, ազգային բանկերի 12 ղեկավարներ եւ այլք:
Համաժողովը կբացի Ֆրանսիայի նախագահ Նիկոլ Սարկոզին:



























