Ոլոռն առաջին տեղն է զբաղեցրել բուսական սպիտակուցների պարունակման առումով, որոնք կենդանականից գրեթե չի տարբերվում: Ոլոռում նույնքան սպիտակուց կա, որքան տավարի մսում: Այդ պատճառով գիտնականները կոչ են անում  միսը ոլոռով փոխարինել, քանի որ այն նվազեցնում է հիվանդությունների վտանգը եւ ամրացնում արյունատար անոթների պատերը, փոխանցում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Օրգանիզմի տոնուսի համար ոլոռն անփոխարինելի է. մսի մարսողության համար օրգանիզմը բավական էներգիա է ծախսում, իսկ ոլոռում պարունակվող սպիտակուցները մարսելու համար շատ ավելի քիչ ուժ է վատնվում: