Կամբոջացի ձկնորսները բռնել են Մկոնգյան հսկայական լոքո, որի երկարությունը 2,44 մետր է: Այն կշռում է 204 կգ, գրում է news.nationalgeographic.com-ը:
Նեւադա նահանգի համալսարանի կենսաբան Զեբ Հոգանի խոսքով՝ սա միակ հսկայական լոքոն է, որին բռնել են այս տարի, իսկ դա խոսում է այն մասին, որ այդ կենդանիներն անհետանում են: Հսկայական կենդանու մասին անհրաժեշտ բոլոր տեղեկությունները ստանալուց հետո գիտնականները բաց են թողել նրան, հաղոչդում է Scienceblog.ru-ն:
Ժամանակին Մեկոնգ ու Տոնլեսապ գետերում հսկայական լոքոների մեծ քանակություն կար: Սակայն գիտնականների խոսքով՝ վերջին հարյուրամյակի ընթացքում այդ կենդանիների թիվը նվազել է 95-99 տոկոսով:





























