Բրիտանացի գիտնականներն առաջարկում են դպրոցական ծրագրում ավելացնել սեռական բավարարվածության մասին դասընթացներ: Նախաձեռնությունը պայմանավորված է անգլիացիների սեռական կյանքի հետազոտման արդյունքների վրա: Պարզվում է, բրիտանացիները հազվադեպ են ժամանակ հատկացնում սեռական հաճույքներին, ինչն իր հերթին բացասաբար է անդրադառնում նրանց առողջության վրա, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Մասնագետներն ընդգծում են, որ սեռական ակտիվ կյանքը բարելավում է մարդու առողջությունն ու նրա կյանքի որակը: Ուստի պետությունը պետք է առողջապահության ազգային ծրագրերի օգնությամբ վերահսկի մարդկանց սեռական կյանքը:
Գիտնականները խորհուրդ են տալիս փոխել դպրոցական ծրագրերը անցանկալի հղիության մասին, որոնք կարող են օգնել երիտասարդներին բարձրացնել սեռական բավարարվածության մակարդակը: Նման նորարարությունները կնվազեցնեն սեռական բռնությունների մակարդակն ու կբարձրացնեն դպորացականների ինքնագնահատականը:





























