Սպիտակ մազերը վկայում են առողջ լինելու մասին: Նման եզրակացության են եկել ամերիկացի գիտնականները: Պարզվել է, որ օրգանիզմի առողջության ու սպիտակ մազերի միջեւ անմիջական կապ գոյությունի ունի, ընդ որում այն տրամագծորեն հակառակ է մարդկանց մեծամասնության մոտ գոյություն ունեցող կարծիքին:
Սպիտակ մազերը վկայում են մարդու քաջ առողջության մասին: Իհարկե բացառություն չեն կազմում դեպքերը, երբ մազերը սկսում են վաղ սպիտակել (մինչեւ 30 տարեկանը): Տարիքի ընթացքում մարդկանց օրգանիզմում թթվային գործընթացներ են տեղի ունենում, որոնք նվազեցնում են գլուտանոնին հակաօքսիդանտի մակարդակը, հաղորդում է Informing.ru-ն:
Սակայն տարեց հասակում մարդկանց սպիտակ մազերը վկայում են օրգանիզմում գլուտանոնինի բարձր մակարդակի մասին: Սա նշանակում է, որ ծերացող օրգանիզմում թթվային գործընթացները չեն հասել հաճախականության գագաթնակետին, հետեւաբար սպիտակահեր մարդն առողջության հետ խնդիրներ չունի: Եթե օրգանիզմում խնդիրներ չկան, ապա մարդու մազերը պետք է սպիտակեն 50-55 տարեկան հասակից սկսած:





























