Իսրայելում ստեղծել են սոցիալական ցանց հատուկ հանգուցյալների համար: Մտքի հեղինակը ձեռներեց Ֆուրման Ուսան է, ով հանգուցյալների համար սոցիալական ցանց է հիմնել: Նրա խոսքով՝ այդ կայքը կօգնի հարազատներին հաղթահարել կորուստն ու պահպանել հաճելի հիշողությունները:

Կայքը հասանելի է միայն եբրայերենով ու անգլերենով: Կայքում կարող են ներբեռնել գերեզմանների լուսանկարներ, ինչպես նաեւ տեղեկությունների հանգուցյալների մասին: Հարազատները կարող են կիսվել լուսանկարներով ու տեսագրություններով, որոնք կապված են հանգուցյալների հետ: Լուսանկարի ներքո հնարավոր է նույնիսկ հիշատակի մոմ վառել, հաղորդում է Informing.ru-ն:

Սակայն այս պահին սոցիալական ցանցն ունի միայն հինգ օգտատեր: