Ֆրանսիայի խորհրդարանը քննարկում է օրինագիծ, որ համաձայն մարմնավաճառի հետ սեքսը հանցագործություն կհամարի, գրում է The Times-ը:
Օրինագծին աջակցում է նախագահ Ֆրանսուա Օլանդը, սակայն դրա դեմ հանդես են եկել մարմնավաճառների միավորումներն ու մտավորականները, որոնք դատապարտել են սեռական ազատության նման սահմանափակումը, նույնիսկ դերասանուհի Կատրին Դենյովը, ով համարում է, որ այս միջոցառումը կնպաստի ընդհատակա մարմնավաճառությանը:
Օրինագծի համաձայն՝ յուրաքանչյուրը, ով մարմնավաճառի հետ սեռական հարաբերություն կունենա, ստիպված կլինի 1500 եվրոյի չափով տուգանք վճարել: Դատավորները կարող են նաեւ ստիպել օրինազանցներին այցելել հատուկ կուրսերի, որոնք ուղղված են մարմնավաճառության հետ կապված խնդիրների լուսաբանմանը, հաղորդում է InoPressa.ru-ն:





























