Կանայք տղամարդկանցից շատ են զղջում սեռական կապի համար, արագ զարգացող հարաբերությունների կամ սխալ մարդու հետ սեքսի համար:  Տղամարդիկ զղջում են միայն այն ժամանակ, երբ բաց են թողնում ավելի շատ  թվով մարդկանց հետ սեռական կապ հաստատելու հնարավորությունը: Նման եզրակացության են եկել Թեքսասի համալսարանի գիտնականները, գրում է Life Wise-ը:

Կանանց 24 տոկոսը զղջում է, որ կուսությունից զրկվել է սխալ մարդու հետ, 23 տոկոսը՝ սիրելիին դավաճանելու համար ու այն պատճառով, որ թույլ է տվել արագ զարգանալ նման հարաբերություններին(20 տոկոս): Տղամարդկանց 27 տոկոսը զղջում է ամաչկոտության համար, 23 տոկոսն այն բանի համար, որ երիտասարդ տարիներին համարձակ չի եղել փորձերի հանդեպ, 19 տոկոսը նույն պատճառով, սակայն ժամանակի տարբերությամբ՝ այն ժամանակ, երբ միայնակ են եղել: Կանանց 17 տոկոսի ու տղամարդկանց 10 տոկոսի համար ամենատհաճը սեքսն էր սխալ զուգընկերոջ հետ, հաղորդում է MedDaily.ru-ն:

Թեեւ երկու սեռի ներկայացուցիչները նույն հաճախականությամբ էին պատահական կապեր ունենում(56 տոկոս), կանայք ավելի շատ էին զղջում այդ առթիվ: