Չինաստանում կախովի այգիների ոճի դաշտ են ստեղծել: Ագարակատեր Պեն Գիուգենը Չինաստանի արեւելքում գտնվող Չժեչզյան նահանգում չորսհարկանի տան տանիքը վերածել է բարեբեր գյուղատնտեսական հողատարածքի:
120 քմ հողատարածքում չինացի ագարակատերն աճեցնում է բրինձ, ձմերուկներ եւ տարբեր տեսակի բանջարեղեն: Նրա արտասովոր զբաղմունքը գրավում է տեղի բնակիչների եւ հարեւանների ուշադրությունը, շատերը Պենին իրենց օգնությունն են առաջարկում բերքահավաքի ժամանակ, հաղորդում է Infosmi.net-ը:
Իր տանիքին բերք աճեցնելով՝ տղամարդը կարող է մեկ տարով ապահովել ընտանիքի սնունդը: Օրինակ՝ 2012թ. Պենը տանիքին աճեցրել էր 400 կգ ձմերուկ:




























