Կինը, որի անունը չի հրապարակվում, ամուսնուն ամուսնալուծվելու իր որոշման մասին հայտնել է վերջինիս սիրելի գարեջրատան ցուցապաստառի միջոցով, հայտնում է Metro-ն:
Սուոնսիի Noah's Yard գարեջրատունը թույլ է տալիս տարբեր գրություններ փակցնել հաստատության անվան փոխարեն՝ մագնիսով ցուցապաստառի օգնությամբ: Կինը օգտվել է դրանից ՝ գարեջրատան անվանման փոխարեն գրելով. «Փոլ... Ես բաժանվում եմ քեզանից»: Մի քանի օր անց կինը որոշման մասին գրառումը փոխարինել էր «Մեր շունն ինձ հետ կմնա» պահանջով, հայտնում է Lenta.ru-ն:
Հաստատության տեր Նոա Ռեդֆերնը խոստովանել է, որ մագնիսով ցուցանակների վրա գրությունները, հնարավոր է, բավական մեծ տարածում ստանան: Մյուս կողմից էլ, կնոջ արարքի մեջ ոչ մի տարօրինակ բան չկա. Մի քանի տարի առաջ նույն կինը գրել էր. «Փոլ, դու կամուսնանա՞ս ինձ հետ»: Այդպիսով, մագնիսից ցուցափեղկը կնոջ՝ իր սիրեցյալի հետ շփման գլխավոր միջոցն է դարձել:




























