Բրիտանական Սթոէթոն քաղաքի 18-ամյա բնակիչ Ջոշ Գոթը տառապում է հազվադեպ հանդիպող հիվանդությամբ. ամեն օր նա աճում է 2,5 սմ: Բժիշկները չգիտեն՝ ինչ անեն, իսկ դեռահասի մայրը վախենում է նրան հագուստ գնել, քանի որ Ջոշի հասակը մշտապես աճում է:  Ըստ փորձագետների՝  դա կապված է գենետիկայի հետ, հայտնում է  Daily Mail-ը:

Ջոշի հասակը սկսել էր կտրուկ աճել, երբ 11 տարեկան էր դարձել: Մայրը չէր կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում որդու հետ եւ մշտապես բժիշկներին էր դիմում, որոնք այդ ամենը բացատրում էին հորմոնալ խանգարմամբ՝ բրիտանուհուն վստահեցնելով, որ վախենալու կամ անսովոր ոչինչ չկա: Սակայն տղան շարունակում է աճել: Այժմ նրա հասակը 2,07 մ է: Ջոշի ծնողները նրանից ցածր են առնվազն կես մետրով, հաղորդում է Vesti.ru-ն:

Ըստ մասնագետների՝ դա կապված է քրոմոսոմների խաննգարման հետ: Այնուամենայնիվ, բժիշկները չեն պատկերացնում, թե ինչի կարող է հանգեցնել այդ հազվադեպ հիվանդությունը, եւ կամ ինչպես դրանից ազատվել:  Բրիտանացին մոլորակի միակ մարդն է, որն աճում է ոչ թե օրով, այլ՝ ժամով: