Մարիխուանայում պարունակվող հիմնական միացությունը՝ տետրահիդրոկանաբինոլը կարող է կիրառվել աուտոիմունի հիվանդությունների բուժման ժամանակ: Նման եզրակացության են եկել Հարավային Քալորլինայի համալսարանի բժշկական քոլեջի մասնագետները, հաղորդում է Zee News-ը:

Գիտնականները միացությունը ներարկել են լաբորատոր մկներին:  Անալիզի են ենթարկվել կենդանիների  609 մՌՆԹ, որոնցից 13-ը յուրահատուկ կերպով փոխվել էին տետրահիդրոկանաբինոլի ազդեցությամբ: Հայտնի է, որ մՌՆԹ-ներն էապես ազդում են իմուն համակարգի վրա, արգելակների դեր խաղալով, որոնք ազդում են գեների ավելի քան 60 տոկոս դրսեւորումների դեպքում, հաղորդում է MedDaily.ru-ն:

Այսպես, մՌՆԹ-ն սովորաբար արգելակում է գեների դրսեւորումը: Սակայն մՌՆԹ-ի բարձր ակտիվության դեպքում  գենն ամբողջությամբ զսպվում է, իսկ մՌՆԹ-ի ակտիվության պահին գենի դրսեւորումն, ընդհակառակը, հասնում է անվերահսկելի  մակարդակի: Փորձագետները համոզված են, որ մարիխուանան կարող է բուժել բորբոքումը՝ պայքարելով աուտոիմուն խանգարումների դեմ: