Բիրտանացի գիտնականները խորհուրդ են տալիս ամեն օր մեկ կտոր շոկոլադ ուտեկ: Պրոֆիլակտիկ նկատառումներով պետք է ընտրել կակաոյի բարձր պարունակությամբ սեւ շոկոլադ՞ Սեւ շոկոլադում մեծ թվով պոլիֆենոլներ են պարունակվում: Այս միացությունները դրական են ազդում անոթապատերի վրա, հակաօքսիդանտի ազդեցություն ունեն, ամրացնում են իմուն համակարգը:

Լոնդոնի Արքայական համալսարանի գիտաշխատողները սեւ շոկոլադի մեկ այլ օգտակար հատկություն են բացահայտել: Պարզվում է, որ քաղցրավենիքը պայքարում է քրոնիկ հոգնածության համախտանիշի դեմ. վերացնում է անզորության զգացումը, էներգիայի պակասը, հյուծվածությունն ու քնկոտությունը, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Հոգնածության դեմ շոկոլադի ազդեցությունը ստուգելու համար մասնագետները 10 կամավորների մասնակցությամբ փորձ են անցկացրել: Նրանք երկու ամիս «բուժվում էին» այդ սխեմայի համաձայն՝ օրը երեք անգամ մեկ կտոր շոկոլադ(շոկոլադե սալիկի 1/6 մասը): Շոկոլադե թերապիայից հետոպարզվել է, որ բարելավվել է մասնակիցների ինքնազգացողությունը, ակտիվացել է մտավոր ու ֆիզիկական աշխատունակությունը: Սակայն փորձագետները նախազգուշացնում են, որ պետք է չարաշահել: