Ամերիկացի գործարարները գտել են միջոցը, որի օգնությամբ երիտասարդ զույգերը կարող են ունենալ առողջ, խելացի եւ գեղեցիկ երեխաներ: Նրանք գեղեցկադեմ եւ կրթված դերասանուհիներից եւ մոդելներից գնում են նրանց ձվաբջիջները եւ վերավաճառում հաճախորդներին: Գենետիկ այս նյութի արժեքը երբեմն գերազանցում է 20 հազար դոլարը, հաղորդում է Today-ը:

Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար սա ցավագին ընթացակարգ է, որը կարելի է կյանքի ընթացքում իրականացնել ոչ ավելի, քան 6 անգամ: Բացի այդ, ձվաբջիջի ամեն հանձնման ժամանակ կինը պետք է հորմոններ խմի, հաղորդում է Russia.ru-ն:

Դոնորության համար փնտրվում են գեղեցկադեմ դերասանուհիներ եւ մոդելներ: Ընդ որում, շեշտը դրվում է նրանց վրա, որոնք այդ պահին գործազուրկ են եւ փողի առավել կարիք ունեն: