Արդի աշխարհում մարդը սկսում է իրեն երջանիկ զգալ, երբ տարեկան եկամուտը կազմում է 35,5 հազար դոլար: Նման եզրակացության են եկել Ուորիք քաղաքի (Մեծ Բրիտանիա) ու Մինեսոթա նահանգի(ԱՄՆ) համալսարանների գիտնականները:
Այս շեմն իրենից ներկայացնում է օպտիմալ գումար, որը թույլ է տալիս զգալ՝ կյանքը հաջողվել է: Դրանից ցածր ցուցանիշը հնարավորությունների պակասի զգացողություն է առաջացնում, իսկ բարձրն ավելի ցանկություններ է ծնում, որոնք հաճախ հնարավոր չէ կյանքի կոչել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Մենք հայտնաբերել են հետաքրքիր երեւույթ. Կյանքից բավարարվածություն աճում է, սակայն ոչ այդքան: Այդ սահմանը 35,5 հազար դոլարն է: Այնուհետեւ վրա է հասնում «երջանկության մակարդակի» անկում՝ չնայած մարդու ունեցած հարստության չափին: Ընդ որում կյանքից բավարարվածության մակարդակը բարձր է այն երկրներում, որտեղ քաղաքացիների եկամուտները հավասար են»,- հայտնել է հետազոտող պրոֆեսորներից Էջենիո Պրոտոն:




























