Սովորական հացը չի ազդում կազմվածքի վրա ու ճարպակալման պատճառ չի դառնում: Մասնագետները պնդում են, որ միեւնույն կերպով օգտակար են սպիտակ ու սեւ հացն, ինչպես նաեւ թեփից պատրաստված հացը: Հիմնական պահանջը չափավոր քանակն է: Նման եզրակացության են եկել իսպանացի գիտնականները:

Հացի հիմնական թերությունը «արագ» ածխաջրածինների քանակն է: Ուստի շատերը, ովքեր հետեւում են իրենց կազմվածքին, սահմանափակում են հացի օգտագործումը կամ առհասարակ հրաժարվում են դրանից:  Հետազոտությունը ցույց է տվել, որ չափավոր քանակությամբ հացը ճարպակալմամբ չի սպառնում, ոչ էլ նպաստում է քաշի ավելացմանը, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Հացը մարսումը տեղի չի ունենում սնունդն ընդունելուց անմիջապես հետո, այլ որոշ ժամանակ անց: Ստամոքսում հացն ուռչում է, ավելանում է ծավալը, ինչը որոշ ժամանակով հագեցվածության զգացում է առաջացնում: Ավել քանակությամբ հացից հետո աղանդերի կարիք չի զգացվում: Օրգանիզմի համար վտանգավոր է շաքարի չափեց ավել պարունակությամբ քաղցր խմորեղենը: Գիտնականները խորհուրդ են տալիս սննդակարգից չբացառել հացը: Այն պարունակում է վիտամիններ ու միկրոտարրեր, որոնք խթանում են աղիքների աշխատանքին, ամրացնում են եղունգները, ատամներն ու մազերը: