Ամերիկյան դպրոցներից մեկի վարչակազմը մտադիր է հեռացնել 12-ամյա աշակերտուհուն՝ նրա սանրվածքի համար: Դպրոցի տնօրենի կարծիքով՝ երիտասարդ աֆրոամերիկացու սանրվածքը «ճչացող ծավալի է», հաղորդում է New York Daily News-ը:
Ֆլորիդա նահանգում գտնվող Faith Christian Academy դպրոցի գերազանցիկ սովորող աշակերտուհի Վանեսա ՎանԴայքն իր սանրվածքի պատճառով ծաղրի է ենթարկվել իր հասակակիցների կողմից, քանի որ նա, հետեւելով ավանդույթներին, չի հարթեցնում իր բնական գանգուր մազերը, հաղորդում է Russia Today-ը:
Դպրոցի տնօրինությունը, փոխանակ աջակցի աշակերտուհուն, իր պահանջներն է ներկայացրել նրան՝ աղջկա ծնողներին մեկ շաբաթ է տրվել, որպեսզի փոխեն դստեր սանրվածքը, հակառակ դեպքում՝, սպառնում են հեռացնել դպրոցից:




























