Ժամանակակից տղամարդիկ ինքնահիանում են կանանցից ոչ պակաս, երբեմն էլ նրանցից ավելի. Նրանք գրեթե երկու անգամ ավելի ժամ են լուսանկարում իրենք իրենց, քան կանայք, գրում է The Daily Mail-ը:
Հոգեբանների կարծիքով, նման վարքը սոցիալապես ընդունելի է համարվում: «Դա «ինքնասիրահարվածության անվտանգ ձեւի» տղամարդկային տեսակն է: Որոշ լուսանկարներն, ըստ մասնագետների, արվում են մեկ նպատակով՝ գլուխ գովալու: Հարցվածների 52 տոկոսը խոստովանել է, որ ցանցում լուսանկար է ներբեռնել այն նկարելուց անմիջապես հետո, հաղորդում է MedDaily.ru-ն:
Շատերը լուսանկարվել են առողջարան հասնելուց րոպեներ անց, ընդ որում՝ նկարելով հյուրասենյակները, ակումբները, նաեւ իրենց՝ ծովափին հանգստանալիս:





























