Ձերբակալությունների թվող ռեկորդակիր, Քենթուքիի բնակիչ Հենրի Էրլը դարձյալ ճաղերի ետեւում է: Տղամարդը, ով ավելի քան 1500 անգամ ձերբակալվել է, ուղղիչ հաստատությունում է անցկացրել Գոհաբանության օրը, հաղորդում է The Smoking Gun-ը: Այս անգամ նրան ձերբակալել են հասարակական վայրում ոչ սթափ վիճակում գտնվելու համար:
Թե երբ 64-ամյա Էրլը ազատության մեջ կհայտնվի, պարզ չէ: Հայտնի է, որ դեկտեմբերի 5-ին նա պետք է ներկայանա դատարան, որպեսզի պայմանական ազատազրկումը փոխարինեն իրականով (թե որ գործի համար է նա ներկայանում դատարին, չի հաղորդվում): Հայտնի չէ նաեւ, արդյոք ամերիկացին փաստաբանի ունի, հաղորդում է Lenta.ru-ն:
Առաջին անգամ Էրլին ձերբակալել են Քենթուքիում 20 տարեկան հասակում: Ընդհանուր առմամբ նա ազատազրկման մեջ է գտնվել 6000 օր: Հիմնականում նրան ձերբակալել են հասարակական կարգը խախտելու ու հասարակական վայրերում ոչ սթափ վիճակում գտնվելու համար:





























