Այն մասին, որ Սիեթլի բնակիչ Ջեք Մաքդոնալդը ընդհատակյա միլիոնատեր է, հայտնի է դարձել նրա մահից հետո: Կյանքի ընթացքում բոլորը նրան աղքատ էին համարում. նա կրում էր հին հագուստ, զեղչի կտրոններ էր հավաքում, օգտվում էր հասարակական տրանսպորտից: Սակայն կտակում նշել է, որ 188 մլն դոլարը նվիրաբերում է բարեգործությանը, հաղորդում է The New York Daily News-ը:

Այս նվիրատվությունն ամենախոշորներից մեկն է դարձել երկրում 2013թ.-ին: Ջեք Մաքդոնալդի կտակը հասարակայնացվել է նրա մահից հետո այս տարի սեպտեմբերին 98 տարեկան հասակում: Նրա խորթ դուստր Դենիսի խոսքով՝ ծերունին երբեք ցույց չի տվել հարուստ լինելը, քանի որ չէր ցանկանում, որ իրենից «գումար պոկեին»: «Մենք հարգում ենք իր ունեցվածքը տնօրինելու վերաբերյալ նրա որոշումը»,- հայտարարել է կինը, հաղորդում է Russia Today-ը:

Կտակի համաձայն՝ Ջեք Մաքդոնալդի մի քանի միլիոնանոց կարողության մոտ 40 տոկոսը մանկական հիվանդանոցին է պատկանում, մեկ երորդ մասը «Փրկության բանակ» կրոնական- բարեգործական կազմակերպությանը, իսկ մնացած մասը Վաշինգթոնի համալսարանի իրավական ֆակուլտետիմ, որն ընդհատակյա միլիոնատերն ավարտել էր 1940թ.-ին: