Ամբողջ աշխարհում դիետոլոգները անվտանգ ու արդյունավետ դիետա համարում են սպիտակուցայինը: Պրոտեիններով հարուստ ուտելիքի քաղտնիքն այն է, որ այն երկար ժամանակ թույլ չի տալիս քաղց զգալ, այնպես որ նիհարել ցանկացող մարդը ախորժակից չի տանջվում: Բացի այդ սպիտակուցներով հարուստ սննդակարգն օգնում է մկաններին արագ վերականգնվել ֆիզիկական վարժություններից հետո:
Մասնագետները որոշել են սպիտակուցներով մթերքների շարքը, որոնք պրոտեինների ու կալորիականության օպտիմալ համամասնություն ունեն: Ընդ որում դիետոլոգները խորհուրդ են տալիս պրոտեիններով մթերքները հաջորդաբար օգտագործել շաբաթվա ընթացքում, որպեսզի օրգանիզմը տարբեր տեսակի ուտելիքներ ստանա, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ին:
Սպիտակուցներով հարուստ ուտելիքների թվում դիետոլոգները նշում են դիետիկ միսը (հավի կրծքամիս, ճագարի, հորթի միս) եւ ձուկը: Ծովամթերքը, ի տարբերություն մսի, պետք է լինի ճարպոտ: Ճարպոտ ձուկն իր մեջ պարունակում է օրգանիզմի համար անփոխարինելի օմեգա-3 ճարպաթթուներ ու ֆոսֆոր, որոնք օգտակար են մազերի ու մաշկի համար՝ անգամ նիհարելու ժամանակ:
Պրոտեինի, ինչպես նաեւ կալցիումի, ցինկի, B վիտամինի խմբերի եւ ամինաթթուների աղբյուր է ձուն: Այն պետք է համատեղվի հնդկաձավարի, ընդեղենի ու կաթնամթերքի հետ: Գերապատվությունը պետք է տալ ցածր յուղայնությամբ կաթնամթերքին, այլ ոչ թե յուղայնությունից զուրկ ու անօգուտ կեֆիրին ու կաթնաշոռին:





























