Գերմանական Շլից քաղաքում վառել են աշխարհում ամենամեծ «մոմը», որը գրանցվել էր Գինեսի ռեկորդների գրքում դեռ 1992թ.-ին:
Իրականում «մոմը» ՀԻնտենբուրգ ամրոցի կենտրոնական աշտարակն է, որի մասին առաջին հիշատակվում է 1493թ.-ին: Սուրբ Ծնունդի նախօրեին դրա վրա կարմիր կտոր են կարում, իսկ վերեւում մոտ 140 լամպ, որոնք կրակի բոցի տեսք են ստանում, հաղորդում է ԻՏԱՍ-ՏԱՍՍ-ը:
Լամպերով հանդերձ «մոմի» բարձրությունը 42 մետր է: Բացի այդ, աշտարակից տեսարան է բացվում քաղաքի ու ամանօրյա տոնավաճառի վրա:





























