Մեծ Բրիտանիայի բնակիչները ականատես են դարձել չճանաչված օբյեկտի ի հայտ գալուն, որը թռչում էր հողմաշարժիչ էլեկտրակայանի վրայով, գրում է Daily Mail-ը:

Երկրի հարավ-արեւմուտքում գտնվող Դեւոն կոմսությունում մոխրագույն առեղծվածային թռչող սարքը, որն օվալաձեւ տեսք ուներ, հայտնվել է պրոֆեսիոնալ լուսանկարչի կադրում, ով տեղանքի լուսանկարներ էր անում: Լուսանկարը մեծացնելուց հետո նա այդպես էլ չի կարողացել հասկանալ, թե ինչ կարող է դա լինել:

Ինչպես գրում է թերթը, Դեւոնի որոնողա-փրկարարական ծառայությունը այդ ընթացքում ուսումնական միջոցառումներ էր իրականացնում, ուստի առեղծվածային մարմինը կարող էր պարզապես ինքնաթիռ լինել: Այնուամենայնիվ, լուսանկարի հրապարակումից հետո շատերը սկսել են մեկնաբանել ՉԹՕ-ի սեփական դիտարկումները, նշում է ՌԻԱ Նովոստին: