Մարդու աշխատանքային վարքագիծը կախված է նրա ծնողներից: Նման եզրակացության են եկել ԱՄՆ-ի Միչիգանի համալսարանի գիտնականները: Այլ կերպ ասած՝ երեխան իր աչքի առաջ ունի օրինակ, որին փորձում է նմանվել:

Ուսումնասիրություններ կատարելիս գիտնականները կամավորներին բաժանել են երեք խմբի: Առաջին խմբում այն մարդիկ էին, ովքեր պարզապես աշխատում էին ապրելու համար, երկրորդում՝ կարիերիստներն էին, ում համար շատ կարեւոր է հասարակության մեջ դիրքը եւ սոցիալական կարգավիճակը, իսկ երրորդ խմբում կոչումով աշխատող մարդիկ էին, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ին:

Հետազոտության արդյունքների համաձայն՝ դեռահասներն ընտրում են աշխատանքի նկատմամբ վերաբերմունքը մոդել, որն անուղղակիորեն նման է իրենց ծնողների մոդելին: Ընդ որում երեխաները հիմնականում կենտրոնանում են հայրերի վրա եւ մոր կարիերան գրեթե ոչ մի ազդեցություն չի ունենում նրանց աշխատանքային վարքագծի վրա: Օրինակ, եթե հայրը կարիերիստ է, ապա երեխաները կփորձեն հաջողության հասնել մասնագիտական դաշտում: Իսկ կոչումին համապատասխան աշխատում են հաճախ նրանք, ովքեր վստահելի հարաբերություններ ունեն իրենց մայրերի հետ, ինչպես նաեւ մարդիկ, որոնց ծնողները աշխատանքի հանդեպ ունեն նույն վերաբերմունքը: