Շանհայի դատարանը ազատազրկել է երեք խոհարարների ու գումարային տուգանքներ նշանակել՝ նախկինում արդեն օգտագործված յուղով սնունդ պատրաստելու համար:

Ոստիկանական հատուկ ստուգայցի ընթացքում իրավապահները բռնել են «Սինֆու 131» սիչուանական խոհանոցի ցանցային ռեստորանի խոհարարներին:

Չարագործներին բռնել են նախկինում արդեն օգտագործված յուղի հիման վրա սնունդ պատրաստելու համար:   Նրանք հավաքել են ուտեստներից մնացած յուղը՝ հետագայում այն օգտագործելու:

Շեֆ-խոհարարը դատապարտվել է երկու տարի ազատազրկման ու երկու հազար յուան տուգանքի, իսկ նրա երկու հանցակիցները՝ դատապարտվել են յուրաքանչյուրը մեկ տարի ազատազրկման ու հազար յուան տուգանքի: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: