Սանկտ Պետերբուրգի հրուշակագործները անորոշ ժամանակով հետաձգել են զեֆիրից հսկայական ձնեմարդու պատրաստումը, հաղորդում է The Village-ը՝ վկայակոչելով ակցիայի կազմակերպիչներին:

Բաղադրատոմսում սխալ է հայտնաբերվել, ուստի զեֆիրից ձնեմարդ չի հաջողվել «քանդակել»: Ձնեմարդու բարձրությունը պետք է 6 մետր լիներ, այն նախատեսում էին դնել Մոսկվայի «Վեգա» առեւտրի կենտրոնում, դեկտեմբերի 14-ին:

Նախատեսվում էր ձնեմարդուն տեղադրել շոկոլադից պատրաստված պատվանդանի վրա: Տարբեր հատվածները միմյանց միացնելու համար որոշվել էր կարամել օգտագործել, հաղորդում է Lenta.ru-ն: