Ֆրանսիացիները չորրորդ սերնդի Megane-ի լուսանկարներն են հրապարակել: Այն ավելի դինամիկ եւ նորաոճ դիզայն ունի, առջեւի եւ հետեւի լուսարձակների նոր ապտիկա, որոնք արված են C-աձեւ պատկերով:

Նորույթը նախորդ մոդելից 25 մմ-ով ավելի ցածր է, առջեւի հատվածը՝ 44 սմ-ով, հետեւի հատվածը՝ 39 մմ-ով ավելի լայն:

Սովորական հեչբեքից բացի, գնորդներին կառաջարկվի նաեւ Megane GT տարբերակը: Մոդելի սպորտային տարբերակի հետեւի, առջեւի հատվածում եւ առջեւի կողաթեւերին գրված է Renault Sport:

Նոր Renault Megane-ի համաշխարհային պրեմիերան կկայանա սեպտեմբերի 17-27-ը կայանալիք Ֆրանկֆուրտի ավտոսրահում: