Rolls-Royce ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է չորս տեղանոց  կաբրիոլետ, որն անվանել են Dawn։ Նոր մոդելի վաճառքը կսկսվի 2016թ.։
Կաբրիոլետը լիովին ինքնուրույն մոդել է, «կառուցված չէ Wraith կուպեի բազայի վրա», քանի որ թափքի պանելների 80 տոկոսը եզակի են։

Կաբրիոլետն ունի ծալվող փափուկ տանիք, որը ծալվում կամ հեռացվում է անաղմուկ համակարգի օգնությամբ 22 վայրկյանում մինչեւ 50 կմ/ժամ արագությամբ ընթանալիս։

Rolls-Royce Dawn–ն ունի Bespoke ստերեո համակարգ 16 բարձրախոսերով։ Հատուկ միկրոֆոնը կարգավորում է արտաքին աղմուկը սալոնում, ինչից հետո համակարգն ինքնուրույն հարմարեցնում է երաժշտության բարձրությունն ու տոնայնությունը, հաղորդում է Motor–ը։

Կաբրիոլետն ունի մուլտիմեդիա համալիր, որը կարող է կառավարվել սենսորային մակերեւույթով հատուկ վահանակով։ Մասնավորապես, այն ունի մատով ձեռագիր մուտք անելու համակարգ, որը ճանաչում է լատինական, արաբական եւ չինական սիմվոլները։ Rolls-Royce Dawn–ը զինված է ակտիվ կրուիզ–կոնտրոլով, ադապտացվող լուսարձակներով եւ արբանյակային նավիգացիոն համակարգով, որի ցուցումները հայտնվում են 10,25-դյույմանոց մոնիտորին։ Բացի դրանից, մոդելն ունի ջերմացույցով անցորդներին եւ կենդանիներին ճանաչող համակարգ։

Նորույթն ունի 6,6 լիտրանոց տուրբոշարժիչ V12, որը զարգացնում է 563 ձիաուժ եւ 780 Нм պտտվող մոմենտ (հասանելի է րոպեում1500 պտույտի դեպքում), ZF ֆիրմայի ութաստիճան ավտոմատ փոխանցման տուփ։

Rolls-Royce Dawn–ի կոնկրետ գինն ու վաճառքի հստակ ժամկետներ դեռ չեն նշվում։ Սպասվում է, որ կաբրիոլետի նվազագույն գինը կկազմի մոտ 250 հազար ֆունտ ստեռլինգ (380 հազար դոլար)։