Opel ընկերությունը Vivaro միկրոավտոբուսի կոնցեպտուալ տարբերակն է ներկայացրել, որը ներկայացնում է, թե ինչպիսին կարող է լինել ճամփորդների, սերֆինգի կամ սնոուբորդի սիրահարների համար կատարյալ ավտոմեքենան: Vivaro Surf Concept-ի նախատիպի հրապարակային պրեմիերան կկայանա Ֆրանկֆուրտի ավտոսրահում:

Opel Vivaro Surf Concept-ի սրահի հետեւի հատվածը երկնագույն լուսավորման համակարգ ունի եւ ամրակներ, որոնք նախատեսված են ակտիվ հանգստի հարմարանքները փոխադրելու համար:

Մեքենան նաեւ նորագույն Navy 50 IntelliLink մուլտիմեդիոն համակարգ ունի եւ Wi-Fi հասանելիություն:

Ըստ Motor-ի, մեքենան 1.6 լիտր ծավալով դիզելային տուրբոշարժիչ ունի՝ 140 ձիաուժ հզորությամբ: Միկրոավտոբուսի առավելագույն արագությունը 180 կմ/ժ է, այն 100 կմ-ի պարագայում 6.1 լիտր վառելիք է ծախսում: