Սիրիացի փախստականը հունական Լեսբոս կղզի է ժամանել իր սիրելի կատվի հետ: Ծովով Եվրոպա հասած կատվին կրծքին սեղմած տղամարդու լուսանկարն արագորեն տարածվել է Twitter-ում: Այս մասին գրում է Lenta.ru-ն:

Ըստ Huffington Post-ի, այս լուսանկարը մարդասիրական ողբերգությունը ցուցադրում է «մեկ այլ՝ ավելի մարդկային չափման մեջ»:

Փախստականի անունը հայտնի չէ, սակայն նրա կատվի անունը Զեյթոն է, ինչն արաբերենից թարգմանաբար նշանակում է «ձիթապտուղ»:

ՄԱԿ-ի հայտարարության համաձայն, 2011 թվականից՝ երկրում քաղաքացիական պատերազմի մեկնարկից ի վեր, սիրիացի փախստականների թիվը գերազանցել է 4 միլիոնը: Եվս 7.6 մլն սիրիացիներ հարկադրված են եղել լքել տները, սակայն մինչեւ հիմա մնում են Սիրիայի տարածքում: