23-ամյա Շելլի Քոուլին կեսարյան հատումից հետո հազվագյուտ հանդիպող բարդության պատճառով կոմայի մեջ էր հայտնվել, եւ բժիշկներն արդեն մտածում էին, որ նա դժվար արթնանա: Սակայն երբ նա լսել է իր նորածնի լացը, արթնացել է:

Ըստ մասնագետների, վիրահատության ժամանակ նա ստացել է թմրեցման համար դեղամիջոցների ստանդարտ չափաբաժինը, բայց օրգանիզմում արյան գունդ է հավաքվել, որն ընկել է ուղեղի մեջ եւ հանգեցրել կոմատոզ վիճակի:

Վերջին պահին բուժքույր Էշլի Մանուսը պնդել է, որ մոր հիվանդասենյակ բերեն երեխային: Երեխայի լացն ազդել է կնոջ վրա եւ նա անմիջապես արթնացել է: Բժիշկներն այս դեպքը իրական հրաշք են համարում: