Արագ սննդի Burger King ռեստորանների ցանցը Սաուդյան Արաբիայում այցելուներին կանաչ բուրգերներ կառաջարկի: Lenta-ի փոխանցմամբ, այս մասին տեղեկացնում է ցանցի Instagram-ի պաշտոնական էջը:
Նոր ուտեստի թողարկումը նվիրված է թագավորության հիմնադրման 83-րդ տարեդարձին, որը նշվելու է սեպտեմբերի 23-ին:
Նոր բուրգերում կանաչ կլինեն միայն հացը, հազարն ու վարունգը: Ո՛չ միսը, ո՛չ այլ բաղադրիչներ չեն ներկվի:
Կանաչ գույնը Սաուդյան Արաբիայի խորհրդանիշերից է: Օրինակ՝ երկրի դրոշը կանաչ ուղղանկյուն կտավ է՝ հավատքի մահմեդական խորհրդանիշով: Իսլամում կանաչը համարվում է դրախտային այգիների, երիտասարդության եւ առատության խորհրդանիշ:



























