Բրիտանական Եղիսաբեթ թագուհին այս տարի դարձավ Մեծ Բրիտանիայի պատմության մեջ ամենից երկարը գահակալած միապետը: Այդ առիթով բրիտանական «Kellogg’s» ընկերությունը նախաճաշի համար շքեղ վարսակի փաթիլներ է արտադրել՝ ուտելի ոսկով, ադամանդով եւ մարգարիտներով: Դրանում նաեւ Եղիսաբեթ թագուհու սիրելի ավստրալական ընկույզը կա՝ մակադամիան:
Ըստ Kedem-ի, վարսակի այս փաթիլները թողարկվել են սահմանափակ քանակությամբ, դրանց մեծ մասը նվիրել են Նորին Մեծությանը: Ցանկացողներն այս շիլան կարող են միայն մեկ վայրում պատվիրել՝ Մանչեսթերի «Black Milk Cereal Café» սրճարանում: Մեկ բաժինը 6.30 ֆունտ սթեռլինգ արժե:



























