Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ծոռ է ունեցել. հայր է դարձել երկրի ղեկավարի թոռը՝ Նուրալի Ալիեւը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Ալիեւը Ղազախստանի փոխվարչապետ Դարիգա Նազարբաեւայի եւ հանգուցյալ Ռահաթ Ալիեւի որդին է: Իսկ նրա կինը՝ Աիդան, հանրապետության արդարադատության նախարար Բերիկ Իմաշեւի դուստրն է:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, նորածինը Նազարբաեւի 4-րդ ծոռն է: 75-ամյա Նուրսուլթան Նազարբաեւը 3 դուստր եւ 8 թոռ ունի:




























