Save My Ink ամերիկյան ընկերությունը հաճախորդներին առաջարկել է իրենց դաջվածքները կտակել հարազատներին։ Ինչպես գրում է The Daily Mirror-ը, ընկերությունն առաջարկում է հաճախորդի մահից հետո նրա դաջվածքը պոկել մարմնից, վերամշակել քիմիական լուծույթով եւ կտակել ժառանգներին։

Ընկերության հիմնադիր, 60-ամյա Չարլզ Հեմը պատմել է, որ  այդ ծառայությունը գործարկվել է անցյալ շաբաթ, սակայն ինքն արդեն 21 դիմում է ստացել եւ բարեհաջող կերպով իրականացրել դաջվածքի կտրումը։

Նրա խոսքով՝ դաջվածքները կտակելու գաղափարը ծագել էր այն բանից հետո, երբ ինքը  հասկացել էր, որ սեփական դաջվածքների վրա ինքը ծախսել է մոտ 10 հազար դոլար։ «Դուք երբեք չեք այրի Պիկասոյի կտավները։ Ձեր դաջվածքն էլ արվեստի գործ է, որն ուղղակի այլ կտավի վրա է նկարված»,- ասել է նա, գրում է Lenta-ն։
Ծառայությունից օգտվելու համար պետք է 115 դոլար գրանցման վճար կատարել, իսկ ամենամյա վճարումները կազմում են 60 դոլար։