Ինչպես հայտնի է՝ արեւելքում էրոտիկան սովորական երեւույթ է: Դա է հաստատում նաեւ ճապոնական «սյունգա» դասական փորագրանկարների ցուցահանդեսը, որն առաջին անգամ է բացվել Տոկիոյի «Էյսեյ բունկո» թանգարանում:

Բայց, ինչպես ցույց է տալիս պատմությունը, էրոտիկ փորագրանկարը սկզբում գնահատել են արեւմտյան արվեստագետները, եւ միայն դրանից հետո է այն հետաքրքրել ճապոնացիներին: Այդ մասին է վկայում նաեւ «Էրոտիկ փորագրանկար, սեքսուալությունն ու ուրախությունը ճապոնական արվեստում» խորագրով ճապոնական փորագրանկարների ցուցահանդեսը, որը 2013-2014 թթ. մեծ հաջողություն էր ունեցել Բրիտանական թանգարանում, հայտնում է Planet- today-ը:

Ճիշտ է արեւելյան էրոտիկ փորագրանկարը ճապոնական ավանդական արվեստ է համարվում, բայցեւայնպես լրատվամիջոցներն առաջարկում էին քողարկել նկարների որոշ չափազանց նատուրալիստական դրվագներ: Ցուցահանդեսային ընկերության կազմակերպիչները ցուցահանդեսները բացելու թույլատվություն էին ստացել միայն այն բանից հետո, երբ հավաստիացրել են, որ ցուցահանդեսի մուտքը թույլատրվելու է միայն 18 տարեկանից բարձր այցելուներին: