Պոնչիկի եւ կրոասանի հիբրիդը՝ կրոնաթը, խոհարարներին ոգեշնչել է ստեղծել նոր ճաշատեսակներ։ Սակայն ոչ ոքի դեռ չէր հաջողվել այդքան հաջող համատեղել եվրոպական եւ ճապոնական խոհանոցը, որքան ամերիկյան Mr. Holmes Bakehouse հացի փռին։

Սան Ֆրանցիսկոյում գտնվող հացի փուռն արտադրում է «Քալիֆորնիա» կրոասաններ, որոնց միջուկի փոխարեն սուշի է։ Շատերն ասում են, որ այս ուտեստը ավելի շուտ հացի  մեջ դրված սուշի է հիշեցնում, եւ ուտում են փայտիկներով՝ թաթախելով սոյայի սոուսի մեջ։ Եվրոպական տարբերակով՝ մեկ գավաթ սուրճի հետ վայելելը նույնպես հաճելի է, փոխանցում է Kedem-ը։