Մեխիկոյում թույլատրել են էվթանազիան եւ մասամբ օրինականացրել են մարիխուանան: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Այս կետերը ներառված են Մեքսիկայի մայրաքաղաքի կառավարության ղեկավար Միգել Անխել Մանսերայի կողմից ստորագրված Մեխիկոյի սահմանադրության մեջ:
2016 թվականի հունվարին Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն օրենք է ստորագրել, որով քաղաքին նահանգի կարգավիճակ է շնորհվել: Այսպիսով՝ Մեքսիկան 32-րդ նահանգն ունի:
Մեխիկոյի սահմանադրությունը նաեւ նախատեսում է քաղաքի ջրային պաշարների մասնավորեցման արգելք եւ սեռական փոքրամասնությունների համար ամուսնության հավասարություն:




























