Ամերիկյան Կոլորադո նահանգի բնակչուհին աշխատանքից ազատվելուց հետո վիճակախաղով 3.3 մլն դոլար է շահել: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Mashable-ը:

Յանիկը, որի ամբողջական անունը չի հաղորդվում, վիճակախաղի տոմսեր է գնել 30 տարի շարունակ: Նախկին բուժքույրը հունվարի կեսերից դուրս է եկել աշխատանքից՝ չիմանալով, թե ինչ է անելու հետագայում: Ամերիկուհին հաստացել է, որ շատ է հոգնել իր գործից եւ այլեւ չի ուզում աշխատել:

Դրանից մի քանի շաբաթ անց կինը վիճակախաղի կայքում իմացել է, որ ջեքփոթ է շահել: Կինն ու նրա ամուսինը պատրաստվում են ստացված գումարից վճարել բոլոր պարտքերն ու վերանորոգել իրենց տունը: