Չինացի պաշտոնյաներին պատժել են միջոցառման ընթացքում ննջելու համար: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին: Վեց պաշտոնյաներ ննջել են միջոցառման ժամանակ, որը նվիրված է եղել ծույլ եւ հոգնած պետական ծառայողներին մոտիվացնելուն:
Քնած պաշտոնյաների լուսանկարները հրապարակել են չինական պարբերականները: Չինաստանի կոմկուսի կարգապահական բյուրոն պաշտոնյաներին պարտավորեցրել է «ինքնաքննադատական նկատողություն» գրել եւ հրապարակային ներողություն խնդրել:




























