Հորդանան գետի արեւմտյան ափին հնագետները 1956 թվականից ի վեր առաջին անգամ, այսպես կոչված, կումրանական ձեռագրերի պահոց են գտել. ձեռագրեր, որոնք թվագրվում է մ.թ.ա. 3-րդ դարից մինչեւ մ.թ. 2-րդ դար եւ հայտնի են նաեւ «Մեռյալ ծովի ձեռագրեր» անունով: Այս մասին գրում է Meduza-ն:

Երուսաղեմի Հրեական համալսարանի գիտնականների խոսքով՝ քարանձավը թալանվել է 20-րդ դարի կեսերին: Ներսում ձեռագրերի պահպանման համար նախատեսված կոտրված անոթներ են գտել, մաքուր մագաղաթի կտոր:

Մինչեւ հիմա հնագետներին նման ձեռագրեր պահպանող 11 քարանձավի մասին էր հայտնի, բոլորն էլ ուսումնասիրվել են 1947-1956 թվականներին: