Թրոլինգը ցանցային շփման մեջ սոցիլական սադրանքի կամ վիրավորանքի ձեւ է։ Ցանցային թրոլերները հաճախ են կոնֆլիկտներ հրահրում։ Շատերը կարծում են, թե դրանց ընդունակ են միայն ագրեսիվ սոցիոպատները, սակայն Սթենդորդի եւ Քորնելի համալսարանների գիտնականները պարզել են, որ դա այդպես չէ, գրում է The Daily Mail–ը։
Հետազոտությանը մասնակցած 667 կամավորներին բաժանլ են երկու խմբի, որոնք պետք է ցանցային լուրերի տակ չեզոք կամ բացասական մեկնաբանություններ ավելացնեին։ Պարզվել է, որ նույնիսկ չեզոք մեկնաբանություն թողնելու առաջադրանք ստացած մասնակիցների մեկ երրորդը հակված է թրոլինգի. նրանք թողնում էին վիրավորող կամ սադրող մեկնաբանություններ։ Երկրորդ խմբում, պոտենցիալ ցանցային թրոլերների թիվը կրկնակի մեծ էր՝ 68 տոկոս։
Գիտնականները եզրակացրեցին՝ յուրաքանչյուր մարդու թրոլինգի կարող են դրդել վատ տրամադրությունը կամ այլ մարդկանց բացասական մեկնաբանությունները։




























