EgyptAir ավիաընկերությունը բուժման նպատակով հաջողությամբ Հնդկաստան է տեղափոխել 500 կիլոգրամանոց կնոջը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Չվերթը Ալեքսանդրիայից Մումբաի էր։ Սովորական ուղեւորատար օդանավը չէր կարող հիվանդին տեղափոխել նրա քաշի ու հատուկ բժշկական պայմանների անհրաժեշտության պատճառով, դրա համար էլ բեռնատար օդանավով են տեղափոխել։

Կնոջը տնից օդանավակայան են հասցրել բեռնատար մեքենայով՝ հատուկ մահճակալի վրա։ Օդանավ բարձրացրել են ամբարձիչով, իսկ սալոնում մահճակալը ամրացրել են գետնին։ Կնոջը չվերթի ժամանակ ուղեկցել են քույրը ու բժիշկների բրիգադը։

EgyptAir-ի հայտարարության մեջ նշվում է, որ նման հազվագյուտ գործողություն ավիացիայի պատմության մեջ առաջին անգամ էր իրականացվում։