Շոտլանդիայի բնակչուհին զրկվել է 150–ամյա հարսանեկան զգեստից այն բանից հետո, երբ քիմմաքրման կետը սննկացել է, հաղորդում է BBC–ի ռուսական ծառայությունը։
29–ամյա Թես Նյուելը ամուսնացել էր հունիսին, այնուհետեւ ընտանիքի պարծանք հանդիսացող 150–ամյա հարանեկան զգեստը հանձնել են քիմմաքրման։ Սակայն, երբ երեկ է զգեստը հետ վերցնելու ժամանակը, պարզվել է, որ քիմմաքրման կետը սննկացել է։
«Երբ տեղեկացանք այնդ մասին, բոլորս լալիս էինք, քանի որ մեր ընտանիքի համար այդ հարսանեկան զգեստը շատ մեծ նշանակություն էր։ Հուսով եմ, ինչ–որ մեկը գիտի, թե որտեղ է այն հիմա, եւ կկարողանա զգեստը մեզ վերադարձնել», – ասել է Թես Նյուելը։






























