Նոր Զելանդիայի ափամերձ պահպանության ծառայության աշխատակիցների եւ կամավորների ջանքերի շնորհիվ հաջողվել է փրկել Հարավային կղզու ափ նետված շուրջ 100 կետ, հաղորդում է BBC–ի ռուսական ծառայությունը։

Նոր Զելանդիայի Հարավային կղզում շուրջ 200 դելֆիններ են ափ են նետվել, հաղորդում է Radio New Zealand–ը։

Ծովային ռեսուրսների պահպանության տեղական դեպարտամենտի ղեկավարԷնդրյու Լամասոնը նշել է, որ դժվարին աշխատանք է կատարվել, սակայն մտավախություն կա, որ ծով վերադարձված կետերի մի մասը կարող է վերադարռնալ եւ կրկին փորձել ափ նետվել։ Դա կանխելու համար ափամերձ պահպանության ծառայության աշխատակիցները եւ կամավորները կենդանի շղթա են կազմել։

Ուրբաթ օրը հաղորդվում էր Նոր Զելանդիայի Հարավային կղզում ափերին  416 կետեր ափ նետվելու մասին։  Կենդանիների մեծ մասը սատկել էր, սակայն շուրջ 100 կետ հաջողվել էր փրկել։