Բրիտանիայի Բրայթոն քաղաքի դպրոցը գաճաճ այծեր է ձեռք բերել: Մանկավարժների պնդմամբ՝ կենդանիները աշակերտների վարքագծի վրա դրական ազդեցություն են ունենում, հայտնում է The Daily Telegraph-ը:

Դպրոցի ֆինանսական տնօրենն առաջարկել է այծերին ձեռք բերել բակի մոլախոտերից ազատվելու համար: Դպրոցում հայտնված 5 գաճաճ այծերի հայտնվելը երեխաների վրա այնպիսի ազդեցություն է գործել, որը մանկավարժների համար անսպասելի էր:

Աշակերտներն ակումբ են կազմակերպել, որտեղ 100 մարդ է գրանցվել: Նրանք շփվում են այծերի հետ, նրանց խնամում: Աշակերտներից մեկը հատուկ վաղ է դպրոց գալիս այծերին կերակրելու համար: