Իդեալականացումը նորմալ է փոքր երեխայի համար, երբ խոսքը վերբերում է նրա ծնողներին: Այն դրսեւորվում է նաեւ դեռահաս տարիքում, երբ ծնողներից բացի, ինչ-որ մեկին իդեալականացնելը հասունանալու գործընթացի մի մասն է, փոխանցում է Planet- today-ը:
Սակայն երբ իդելականացումը շարունակվում է նաեւ միջին եւ ավելի մեծ տարիքում, այն արդեն այլ ձեւեր է ընդունում եւ դառնում այն շրջափուլի մասը, երբ հերթագայվում է արժեզրկմամբ, նշում են Բրուքլինի քոլեջի գիտնականները:
Այս շրջափուլի հիմքում աշխարհի սեւ-սպիտակ ընկալումն է, որտեղ բոլորը լավի ու վատի են բաժանվում: Իդելականացումը ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի ավելի կատարյալ լինելու պատկերացումն է, քան փաստացի է այդպես:
Արժեզրկումը, ընդհուպ մինչեւ արհամարհանքը անխուսափելի է: Սա իդեալականացման հակառակ կողմն է: Ըստ որում՝ որքան բարձր է իդելականացման աստիճանը, այնքան ուժեղ է հետեւող արժեզրկումը եւ ատելության կամ արհամարհանքի զգացումը:




























