Լեհաստանի կենտրոնում գտնվող Սոխաչեւ ոչ մեծ քաղաքում 2 տասնյակ հայ է ապրում: Իշխանությունների մոտ նրանք լավ համբավ ունեն, նշված է քաղաքային Express Sochaczewski լրագրում:

Տեղական ՔԿԱԳՎ-ի պետի տեղակալ Մարիուշ Ստարբալան հայտնել է, որ քաղաքում ամենամեծաթիվը ուկրաինացիներն են՝ 17 ուկրաինացի մշտապես է բնակվում, 18-ը՝ ժամանակավոր: Հաջորդում են հայերը՝ 20: Այստեղ 13 ռուս է ապրում եւ 9 վիետնամցի:

Տեղացի հայերի մեծ մասը Ռուսաստանի քաղաքացիություն ունի, հավելել է Ստարբալան:

Քաղաքում հայերը եւ վիետնամցիները ամենակարգապահ եւ աշխատող արտասահմանցիներն են, ասել է նա: Նրանց մեծ մասը սեփական գործ ունի, իսկ նոր ժամանողները կարող են հույսը դնել յուրայինների աջակցության վրա, նշված է պարբերականում:

Դեռեւս չի եղել դեպք, որ հայերը գործը կազմակերպեն կանոնները շրջանցելով: Այստեղ նրանց ճանաչում են որպես օրինապահ մարդիկ: