Երեքշաբթի Բելգիայի բնակիչը եվրոպական EuroMillions («Եվրամիլիոններ») վիճակախաղում 23,5 մլն եվրո է շահել: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է վիճակախաղի ներկայացուցիչը:

EuroMillions-ի շնորհիվ ամեն տարի միլիոնատեր են դառնում Բելգիայի մի քանի քաղաքացիներ: Այսպես՝ 2016-ի հոկտեմբերին Բրյուսելի փողոցներ մաքրողը EuroMillions-ում շահել է 168 մլն եվրոյի ջեքփոթը, որը թագավորության պատմության ամենախոշոր շահումն է:

EuroMillions-ի առաջին վիճակախաղն անցկացվել է 2004 թվականի փետրվարի 13-ին՝ Ֆրանսիայում, Իսպանիայում եւ Մեծ Բրիտանիայում: 2004-ի հոկտեմբերին վիճակախաղին են միացել եւս 6 երկրներ՝ Լյուքսեմբուրգը, Բելգիան, Շվեյցարիան, Պորտուգալիան, Իռլանդիան եւ Ավստրիան: Շահումից հարկ է գանձվում միայն Շվեյցարիայում: Վիճակախաղի տոմսն արժե 2,5 եվրո: Վիճակախղին մասնակցում է ընդամենը 200 մլն մարդ: