ԱՄՆ Իլինոյս նահանգի խորհրդարանը օրենք է ընդունել, որի համաձայն հոկտեմբերը պաշտոնապես կոչվելու է «զոմբի–ապոկալիփսիսի պատրաստ լինելու ամիս», հաղորդում է շվեյցարական Tagesanzeiger թերթը:
Ողջ մեռածների հարձակմանը նախապատրաստվելու ամիս ունենալու մտահղացումը քարոզչական քայլ է՝ տորնադոները, ջրհեղեղներն ու բնական այլ աղետները շատ ավելի հավանական են, սակայն Իլինոյսի օրենսդիրնեը համարում են, որ եթե բանկչությունը պատրաստ լինի զոմբիների հարձակմանը, պատրաստ կլինի նաեւ ցանկացած այլ աղետին դիմակայելուն, ասված է հոդվածում։
Օրինագիծը հաստատելուց առաջ պատգամավորները լրջորեն քննարկել են, թե զոմբիների հատկապես որ տեսակն է ծառայելու որպես մոդել՝ բնական աղետներին դիմակայելու համար։
Ավելի վաղ Իլինոյսի օրենսդիրները, ըստ Tagesanzeiger–ի, բողոքում էին, որ նահանգի բնակչության միայն 39 տոկոսն է պատրաստ դիմակայել բնական աղետներին։ Նրանք նաեւ հորդորել են բնակինչերին՝ բաժանորդագրվել տեղի եղանակի տեսությանը։




























